Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Iveco բեռնատարն ու Mercedes-ը. Mercedes-ի միջից վարորդին դուրս են բերել հրշեջ-փրկարարները


Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Iveco բեռնատարն ու Mercedes-ը. Mercedes-ի միջից վարորդին դուրս են բերել հրշեջ-փրկարարները
Մայիս 26 00:28 2020

Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հյատնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Մարգահովիտ գյուղի մոտակայքում, բախվել են Mercedes մակնիշի 35 XZ 046 համարանիշի եւ Iveco մակնիշի 36 SN 032 համարանիշի բեռնատարը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության ծառայողները և ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը:

Կայքի փոխանցմամբ՝ Mercedes-ի վարորդին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վարորդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 



loading...