Իմ հրաժարականի հարցը չի քննարկվել. Գրիշա Թամրազյանը՝ ԱԺ հանձնաժողովի փակ նիստի մասին (տեսանյութ)


Իմ հրաժարականի հարցը չի քննարկվել. Գրիշա Թամրազյանը՝ ԱԺ հանձնաժողովի փակ նիստի մասին (տեսանյութ)
Մայիս 25 23:36 2020

ԱԺ հանձնաժողովի փակ նիստում չի քննարկվել  ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հրաժարականի հարցը։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը։

 

«Նմանատիպ հարց չի քննարկվել»,- լրագրողների հարցին ի պատասխան նշեց նա՝ հավելելով․ «Նման հանդիպումները արդյունավետ են, ինձ հարցեր են ուղղվել, ես դրանց պատասխանել եմ, մնացած հարցերի հետ կապված․․․»։