Ավտովթար Արարատի մարզում. բախվել են 46–ամյա վարորդի Mercedes-ն ու 35–ամյա վարորդի КамАЗ-ը. կա վիրավոր


Ավտովթար Արարատի մարզում. բախվել են 46–ամյա վարորդի Mercedes-ն ու 35–ամյա վարորդի КамАЗ-ը. կա վիրավոր
Մայիս 25 23:30 2020

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Մասիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Տիգրան Պողոսյանի վարած Mercedes մակնիշի և Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի բնակիչ, 35-ամյա Անատոլի Դյակոմովի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ վթարի հետևանքով Mercedes–ի վարորդ Տիգրան Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: