Իսպանիան կոչ է անում հուլիսին արձակուրդներն հանգստանալ այնտեղ


Իսպանիան կոչ է անում հուլիսին արձակուրդներն հանգստանալ այնտեղ
Մայիս 25 17:58 2020

Reuters-ը փախանցում է, որ Իսպանիան զբոսաշրջիկներին կոչ է արել հունիսին վերադառնալ: Այցելությունների թվով աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող երկրը համաճարակի ֆոնին մարտին փակել էր երկրի սահմանները 

Տուրիզմի նախարար Ռեյես Մարոտոն Onda Cero ռադիոկայանին հայտարարել է,- «Լիովին տրամաբանական է պլանավորել ձեր ամառային արձակուրդը՝ հուլիս ամսին Իսպանիա գալու համար»

 

Չնայած, որ մայիսի 25-ից թույլատրվել է բացել բարերի եւ սրճարանների ամառային տեռասները, շատ բարեր ու ռեստորաններ Մադրիդում եւ Բարսելոնայում փակ են մնացել, քանի որ տերերը հոռետեսորեն են տրամադրված: «Դա բարդ է, մենք չենք կարողանա փրկել տուրիստական ​​սեզոնը, եթե օտարերկրացիներ չգան»,- ասել է  Բարսելոնայում ռեստորանի սեփականատեր Ալֆոնսո Գոմեսը: