Ջակոմո Չամիչյան. հայ, որը 9 անգամ եղել է Նոբելյան մրցանակի թեկնածու և հայտնագործել է արևային էներգիայի վահանակները


Ջակոմո Չամիչյան. հայ, որը 9 անգամ եղել է Նոբելյան մրցանակի թեկնածու և հայտնագործել է արևային էներգիայի վահանակները
Մայիս 25 20:46 2020

Ջակոմո (Հակոբ) Լուիջի Չամիչյանը հայկական ծագում ունեցող իտալացի քիմիկոս էր։ Հենց նա է ստեղծել աշխարհում առաջին արևային վահանակների նախատիպերը։

 

Հայազգի Ջակոմոն 1857 թ. ծնվել է Հակոբ Չամիչյանի և Կարոլինա Գեցցոյի ընտանիքում, ովքեր 1850 թվականին Ստամբուլից տեղափոխվել էին Տրիեստ։ Նա հայտնի պատմաբան, լեզվաբան Միքայել Չամչյանի ազգականն է։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Չամիչյանը զբաղվում էր քիմիական զենքերի ուսումնասիրմամբ և դրանցից պաշտպանության միջոցներ էր մշակում։ Աշխատանքի ընթացքում անզգուշորեն վարվելով թունավոր գազերի հետ՝ նա թունավորվեց, երկար ժամանակ հիվանդ մնաց և հենց այդ պատճառով էլ մահացավ 1922 թ. Իտալիայում 65 տարեկան հասակում։

Իր կյանքի ընթացքում Չամիչյանը արտոնագրել է ավելի քան 40 հայտնագործություն և համարվում է ավելի քան 400 գիտական աշխատությունների հեղինակ։

Իտալիայի Ընդհանուր և կիրառական քիմիայի միության հաստատումից հետո Չամչյանն ընտրվել է դրա նախագահ: Նա հատկապես հպարտանում էր ֆրանսիական կառավարության կողմից իրեն շնորհված Chevalier de la Légion d’Honneur կոչումով. փաստացիորեն, նա համարվում էր Իտալիայում Ֆրանսիայի լավագույն բարեկամներից մեկը։

Ինը անգամ գիտնականը նոմինացվել է Նոբելյան մրցանակի։ Վաղաժամ մահը կանխեց Չամիչյանի՝ Է. Ֆիշերի առաջարկով Նոբելյան մրցանակի շնորհումը։