Կասեցվել է «Առնիկա» ՍՊԸ-ի գործունեությունը


Կասեցվել է «Առնիկա» ՍՊԸ-ի գործունեությունը
Մայիս 25 20:25 2020

Կասեցվել է «Առնիկա» ՍՊԸ-ի (Մաշտոցի 15 շ, 185 տարածք) գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքում՝ այս հասցեում գործող դեղատանն անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել․ աշխատողների ջերմաչափման գրանցամատյանը բացակայել է, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված չի եղել ոտնակով (փակվող) աղբաման, արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարանները բացակայել են։ 


ՀՀ պարետի որոշմամբ՝ դեղատների համար սահմանված անվտանգության նորմերի պահպանման ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։



loading...