Պատմության ամենալուրջ աղջիկը, ում ծիծաղեցնելու դիմաց 30 հազար դոլար գումար էին առաջարկում


Պատմության ամենալուրջ աղջիկը, ում ծիծաղեցնելու դիմաց 30 հազար դոլար գումար էին առաջարկում
Մայիս 25 19:36 2020

XX դարասկզբին նյույորքյան կրկեսներից մեկն արտասովոր ատրակցիոն էր առաջարկում այցելուներին, որոնք պետք է 1 րոպեում փորձեին ծիծաղեցնել Սյուզան Քելի անունով երիտասարդ աղջկան: Դա անել կարողացողներին շոուի կազմակերպիչները պատրաստ էին առատորեն պարգևատրել:

 

Սյուզան Քելիի բեմական անունը Դժգոհ Սյու էր: Շոուի կազմակերպիչների կողից նրան ծիծաղեցնելու դիմաց առաջարկվող գումարը մերօրյա հաշվարկներով կազմում էր 30 հազար դոլար: Թատրոնում հսկայական հերթեր էին գոյանում նրան հանդիպելու համար:

 

 

Սակայն անգամ այն ժամանակ, երբ բոլոր ներկաները ծիծաղից ուշագնաց էին լինում, Սյուն բերանն անգամ չէր շարժում: Բանը հասավ նրան, որ շատ հումորիստների համար Սյուին ծիծաղեցնելը պատվի հարց դարձավ և նրանք պատրաստ էին դա անել առանց որևէ վարձատրության:

«Դրանում ի՞նչ ծիծաղելի բան կա, - բոլորին քարե դեմքով հարցնում էր աղջիկը: Որոշները կարծում էին, որ Սյուի հետ ինչ-որ բան այն չէ, նա խուլ կամ կույր է: Սակայն աղջկա հետ ամեն ինչ կարգին էր. նա առանց որևէ խնդրի հաղորդակցվում էր:

 

 

Սակայն, այնուամենայնիվ, Սյուն հասարակ աղջիկ չէր: Ճշմարտությունը պարզ դարձավ միայն այն բանից հետո, երբ շոուն դադարեց գործել: Պարզվում է՝ Սյուզեն Քելին տառապում էր ի ծնե հազվագյուտ հիվանդությամբ՝ Մեբիուսի սինդրոմով, որի դեպքում դիմային նյարդը պարալիզացվում է և միմիկան բացակայում է մարդու մոտ:

Այդ հիվանդությունը հայտնի էր դեռ XIX հարյուրամյակում, սակայն, քանի որ այն հազվագյուտ էր, դրա մասին գրեթե ոչ ոք չէր լսել: Այս դեպքը ամերիկյան հայտնի ասույթ ծնեց. «Դա կծիծաղեցներ անգամ Դժգոհ Սյուին», որն օգտագործում են նաև մեր օրերում:



loading...