Կհետևեմ նախարարի կոչին և վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները. Դիանա Գալոյան


Կհետևեմ նախարարի կոչին և վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները. Դիանա Գալոյան
Մայիս 25 19:18 2020

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առաջիկա օրերին ռեկտորի պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ։ Այդ մասին երեկ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Ելնելով այս բոլոր գործընթացներից, հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից, հովանավորչության վերաբերյալ տարբեր ասեկոսեներից զերծ մնալու համար, կոչ եմ անում և հորդորում եմ Դիանա Գալոյանին հրաժարվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից և դրանով վերջնականապես զրոյացնել, թույլ չտալ, որ որևէ կերպ մրցույթը ստվերվի»,- ասաց նախարարը։

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ դրական է գնահատում նախարարի կոչը և պատրաստվում է հետևել դրան։ «Երբ որ կլինի մրցույթի հայտարարությունը, ես վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները, բայց և անպայմանորեն կմասնակցեմ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին՝ որպես թեկնածու»,- ասաց Գալոյանը՝ հավելելով, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարությունը և անցկացման օրը որոշում է նախարարությունը։
Դիանա Գալոյանը «շատ դրական» որակեց նաև նախարարի մեկ այլ որոշում՝ փոխնախարարի ու ԲՈԿ նախագահի հետ կապված կոնֆլիկտին իրավական լուծում տալու վերաբերյալ։

Նշենք, որ իր ուղիղ եթերի ժամանակ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի ու ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Թամրազյանի «հակամարտությանը»՝ ասաց, որ գործընթացը տեղափոխում է իրավական դաշտ՝ վերջ դնելով բոլոր անբովանդակ քննարկումներին։ Նախարարը մասնավորապես ասաց, որ հրապարակավ հաղորդում է ներկայացնում հանցագործության վերաբերյալ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



loading...