Պատմության ամենախելացի երեխայի ողբերգական ճակատագիրը. ինչպես նրան մահվան հասցրին ծնողները


Պատմության ամենախելացի երեխայի ողբերգական ճակատագիրը. ինչպես նրան մահվան հասցրին ծնողները
Մայիս 25 19:09 2020

 18-րդ դարի սկզբին Գերմանիայի հյուսիսում գտնվող փոքրիկ քաղաքում, որը կոչվում է Լյուբեկ, ծնվեց երեխա։ Նա քիչ ապրեց, սակայն չափազանց կենսուրախ էր։ Քրիստիան Հենրիխ Հեյնեկենը ծնվել է ամենահասարակ ընտանիքում։ Նրա հայրը ոչ  այնքան հաջողակ ճարտարապետ ու նկարիչ էր, իսկ մայրը՝ վաճառականուհի։ Սակայն հենց այդ մարդիկ լույս աշխարհ բերեցին մարդկության պատմության ամենահանճարեղ երեխային։

 

Երբ Քրիստիանուն 6 ամսական էր, նա արդեն կրկնում էր բառերն ու քիչ թե շատ խոսում։ Գլխավոր գիրքը, որն այն ժամանակ կարդում էին բոլոր երեխաները, Սուրբ գիրքն էր։ Մեկ տարեկան Քրիստիանուն ինքնուրույն ոչ միայն կարողացավ կարդալ այն, այլև մտքեր էր մեջբերում։

 

Հետագայում նա ցանկացավ ավելի շատ լեզուներ ուսումնասիրել։ Երկու տարեկանում նա սովորեց լատիներեն, ինչից հետո անցավ ֆրանսերենին։ Իր կարճ կյանքի ընթացքում նա հասցրեց սովորել չորս լեզու։ Վունդերկինդը սիրում էր պատմության, բժշկության, ֆիզիկայի վերաբերյալ գրքեր ընթերցել։ Նրա սեղանի գիրքը չեխ լուսավորիչ Յան Ամոս Կամենսկու «Աշխարհի զգացմունքային պատկերը» հանրագիտարանն էր։ Գրքից որոշ հատվածներ երեխան անգամ անգիր գիտեր։

Տղան սպունգի նման կարողանում էր կլանել իրեն շրջապատող ողջ ինֆորմացիան։ Նրա հիշողությունը կարելի էր իսկապես յուրօրինակ համարել։ Նրա ինտելեկտը զարգանում էր բոլոր ուղղություններով։ Քրիստիանուն կարողանում էր, օրինակ, շատ բան պատմել խաղողի տեսակների և Արեգակնային համակարգի մասին։

Երեք տարեկանում նա կարդաց իր առաջին լեկցիան համալսարանում՝ դասախոսնեի և ուսանողների առջև։ Ըստ ականատեսների՝ ունկնդիրները ապշել էին, երբ վունդերկինդը սկսեց խոսել։ Նրա պատմությունը սկսվեց Հռոմի և Գերմանիայի հնագույն կայսրերի կյանքի նկարագրությունից, այնուհետև սահուն կերպով անցավ աստվածաշնչյան արքաներին։ Լեկցիան ավարտվեց ժաանակի բժշկական հիմնախնդիրների մասին խոսելով։

 

Երեխայի մասին խոսակցությունները հասան հարևան երկրներ, այդ թվում՝ Դաիայի արքա Ֆրեդերիկ IV-ին։ Վերջինս ցանկացավ հանդիպել և խոսել օրհնված երեխայի հետ։ Քրիստիանը իսկապես հիացրեց Դանիայի ողջ արքունական պալատին։ Փոքրիկ տղան փաստերի, թվերի, իրադարձությունների այնքան մեծ պաշար ուներ, որ նրան կնախանձեր յուրաքանչյուր մասնագետ։ Արքան որոշեց երեխային անվանել Միրակուլյում, որը թարգմանաբար նշանակում է հրաշք-երեխա։

Հանճարների մեծ մասը մարդամոտ չի լինում։ Նրանք, որպես կանոն, փորձում են հեռու մնալ հասարակությունից, հասարակությունն էլ, իր հերթին, ոչ միշտ է նրանց ընդունում։ Սակայն Քրիստիանի դեպքում ամեն ինչ այլ էր։ Նա սիրում էր շփվել և հաճույք էր ստանում այն բանից, որ գտնվում է ուշադրության կենտրոնում։ Նա հանրության առաջ հաճախ էր ելույթներ ունենում, բանավիճում էր գիտնականների հետ։

Հեյնեկենը սիրում էր ազատ ժամանակ ընթերցել։ Նա քիչ ժամանակ էր հատկացնում քնին ու սննդին։ Ամեն ինչ վերջացավ նրանով, որ երեխայի օրգանիզմը չկարողացավ դիմակայել նման լարվածության։ Նրա ծնողները նրան ճիշտ չէին կերակրում։ Տղայի մոտ հայտնաբերվեց ստամոքսի հիվանդություն և նրան խիստ սննդակարգ նշանակեցին։ Ծնողներին դա կարևոր ու լուրջ չթվաց, և նրանք շարունակում էին Քրիստիանին կերակրել միայն հացահատիկներով։ Այդ տարիներին գլյուտեն ընդունելու անկարողության մասին ոչ ոք չգիտեր, և դրանով տառապում էր հենց Քրիստիանը։

Երեխան հիվանդացավ, և նրա վիճակն օր օրի վատանում էր։ Ծնողները, փոխանակ օգնեին ու բուժեին հանճարեղ երեխային, շտապում էին որքան հնարավոր է շատ գումար աշխատել, քանի դեռ Քրիստիանը չէր մահացել։ Վունդերկինդն ապրեց ընդամենը 4,5 տարի և մահացավ 1725 թ. հունիսի 27-ին։