Երեք օրում՝ 138 հանցագործություն. 21 գողություն, 10 ընտանեկան բռնություն, 35 մարմնական վնասվածք


Երեք օրում՝ 138 հանցագործություն. 21 գողություն, 10 ընտանեկան բռնություն, 35 մարմնական վնասվածք
Մայիս 25 15:25 2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 138 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 35, անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ծեծի եւ սպանության սպառնալիքի՝ 4-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 3-ական, անձի առեւանգման, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման եւ կաշառակերության՝ 2-ական, կողոպուտի, ահաբեկչության, խուլիգանության, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու եւ սպանության ու գույքը ոչնչացնելու սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



loading...