Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարակման 15 դեպք կա, որից 9-ը երեխաներ են


Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարակման 15 դեպք կա, որից 9-ը երեխաներ են
Մայիս 25 15:22 2020

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարկավածների 15 դեպք կա, որոնցից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատակիցներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

«15 հաստատված դեպք կա, որից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատկցիներ, նրանցից որևէ մեկը հոսպիտալացված չէ, որովհետև ախտանշաններ չունեն: Երեկ չէ, առաջին օրը երեկոյան դայակներից մեկի մոտ 37.6 աստիճան ջերմություն է նկատվել, իրեն միանգամից մեկուսացրել են, ուղարկել են տուն և իր ջերմության պատճառով թեստավորել են մյուսներին, որովհետև որևէ տեսակի գանգատ որևէ մեկը չուներ»,- նշեց Մարտիրոսյանը:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում. 



loading...