Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված 47 պացիենտ է բուժում ստանում


Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված 47 պացիենտ է բուժում ստանում
Մայիս 25 15:03 2020

Մայիսի 25-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 21-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 244 պացիենտ, որից 166-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: 

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Արձանագրվել է մահվան 9 դեպք։



loading...