Արայիկ Հարությունյանն ու Ջալալ Հարությունյանը քննարկել են երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման հարցեր


Արայիկ Հարությունյանն ու Ջալալ Հարությունյանը քննարկել են երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման հարցեր
Մայիս 25 14:36 2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 25–ին, Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանի հետ քննարկել է երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք մի շարք օրակարգային հարցեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը եը կից տեսանյութ հրապարակել։

«Կարևորելով նշածս հարցերի շուտափույթ լուծումը՝ ընդգծել եմ, որ առաջիկայում շոշափելի քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից  շուտ բնակարաններով ապահովելու նպատակով»,– գրել է նա:



loading...