«Subaru»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է ոստիկանի մեքենային.ՃՈ տեսուչը հոսպիտալացվել է


«Subaru»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է ոստիկանի մեքենային.ՃՈ տեսուչը հոսպիտալացվել է
Մայիս 25 14:30 2020

Մայիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմանում Երևանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Սիմոնյանը իր վարած «Subaru» մակնիշի 35 QՏ 554 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայի թիվ 8 հասցեի դիմաց բախվել է Երևանի բնակիչ, 29-ամյա Նարեկ Մովսիսյանի վարած «Toyօta» մակնիշի 237 II 02 համարանիշի ավտոմեքենային։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդներից Ն. Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց տեղափոխված Ն. Մովսիսյանը ծառայում է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակում և այդ պահին նա եղել է ծառայության մեջ, իսկ «Subaru»-ի վարորդ Ա. Սիմոնյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։



loading...