Ուժգին քամու հետևանքները՝ Շիրակի մարզի Անի համայնքում (լուսանկարներ)


Ուժգին քամու հետևանքները՝ Շիրակի մարզի Անի համայնքում (լուսանկարներ)
Մայիս 25 14:14 2020

Շիրակի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել․ «Քիչ առաջ ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր։ Նախնական տվյալներով, վնասվել են Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։ Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները աշխատանքներ են տանում ստացած ահազանգերին արձագանքելու և համայնքներին պատճառված վնասի չափերն հստակեցնելու ուղղությամբ։

Բարեբախտաբար, քամու հետևանքով զոհեր չկան»։



loading...