Աշխարհում հայտնաբերված Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 5․5 միլիոնը


Աշխարհում հայտնաբերված Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 5․5 միլիոնը
Մայիս 25 12:41 2020

Աշխարհում հայտնաբերված Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 5․5 միլիոնը, համաճարակի զոհերի թիվը կազմում է 346 774, բուժվել է շուրջ 2 303 713 մարդ՝ համաձայն worldometers կայքի հրապարակած տվյալների:

Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 1 686 436 մարդ, որին հաջորդում են Բրազիլիան (365 213), Ռուսաստանը (344 481), Իսպանիան (282 852), Մեծ Բրիտանիան (259 559), Իտալիան (229 858), Ֆրանսիան (182 584) և Գերմանիան (180 328): Իսկ ստորև այն երկրներն են, որտեղ կորոնավիրուսով վարակվելու դեպքերը գերազանցում են 50 հազարը՝ Թուրքիա (156 827), Հնդկաստան (139 049), Իրան (135 701), Պերու (119 959), Կանադա (84 699), Չինաստան (82 985), Սաուդյան Արաբիա (72 560), Չիլի (69 102) Մեքսիկա (68 620), Բելգիա (57 092) և Պակիստան (56 349):



loading...