Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ` stopcov.ge կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 731 դեպք:
Երկրում ապաքինվել է 526 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 3076 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 326-ը: