Կվերակառուցվի առավել վտանգավոր 46 դպրոց, որոնք ընտրվել են ուժեղացման ենթակա 377 դպրոցներից


Կվերակառուցվի առավել վտանգավոր 46 դպրոց, որոնք ընտրվել են ուժեղացման ենթակա 377 դպրոցներից
Մայիս 25 11:37 2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» վերտառությամբ տեսանյութով՝ մանրամասնելով․

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի հետ կնքված վարկային պայմանագրի հիման վրա:
Ծրագրի շրջանակներում առաջնահերթ կվերակառուցվի առավել վտանգավոր 46 դպրոց, որոնք ընտրվել են հանրապետության ուժեղացման ենթակա 377 դպրոցներից:
Ներկայումս ընթացքի մեջ են 7 դպրոցների կառուցման աշխատանքները, որոնցից 2-ը` Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը և Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը, այս պահին գտնվում են ավարտական փուլում»:

 

 




loading...