Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452, մահվան՝ 12 նոր դեպք


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452, մահվան՝ 12 նոր դեպք
Մայիս 25 10:55 2020

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 452-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7113-ի (մայիսի 24-ին՝ 6661), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 3145 մարդ (+81), այս պահին բուժվում է 3842-ը։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 126 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 87, այլ պատճառներով՝ 39 մահ։

 

Մեկ օրում մահացել է 12 մարդ։