Ջերմուկում ծառը կոտրվել եւ ընկել է ճանապարհին


Ջերմուկում ծառը կոտրվել եւ ընկել է ճանապարհին
Մայիս 25 09:51 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 24-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոտակայքում ծառը կոտրվել եւ ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթեւեկելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ուժեղ քամու հետեւանքով ծառը կոտրվել եւ ընկել է Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 150-րդ կմ-ին:
Փրկարարները ծառը մասնատել եւ հեռացրել են ճանապարհից՝ այն դարձնելով երթեւեկելի:



loading...