Վրաերթ Արմավիրի մարզում. Էջմիածնում Lexus-ը վրաերթի է ենթարկել տատիկին և նրա 2 թոռներին`4 և 5 տարեկան


Վրաերթ Արմավիրի մարզում. Էջմիածնում Lexus-ը վրաերթի է ենթարկել տատիկին և նրա 2 թոռներին`4 և 5 տարեկան
Մայիս 25 00:53 2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Lexus մակնիշի 36 M0 855 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղքաի բնակիչներ, 56-ամյա Կարինե Եղիազարյանի, 5-ամյա Կարինե Ալեքսանյանին և 4-ամյա Ռուզաննա Մովսեսյանին:
Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, իսկ ավտոմեքենան էլ թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի:
 

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վաղարշապատի ոստիկանները՝ Դ. Պետրոսյանի գլխավորությամբ, արդեն պարզել են վարորդի ինքնությունը և ՃՈ ծառայողների հետ՝ Գ. Պողոսյանի և Մ. Սարգսյանի գլխավորությամբ, ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածներն են տատիկը և իր 2 անչափահաս թոռնիկները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



loading...