Ձերբակալվածներին նստեցրեցին ոստիկանության հատուկջոկատայինների մեքենաներն ու տարան


Ձերբակալվածներին նստեցրեցին ոստիկանության հատուկջոկատայինների մեքենաներն ու տարան
Մայիս 24 23:33 2020

Կապանում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Քիչ առաջ ուժայինները ոստիկանության շենքից հերթով դուրս բերեցին ձերբակալվածներին ու նստեցնելով ոստիկանության հատուկջոկատայինների մեքենաներ՝ տարան: Հավաքված քաջարանցիները նրանց դիմավորեցին ծափերով՝ վանկարկելով «օրենք, օրենք»:

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզում երեկ դիմակավորված անձանց կողմից բերման են ենթարկվել մի շարք անձինք` առանց ձերբակալման հիմք ներկայացնելու: Նրանց փորձում էին տեղափոխել Երևան, սակայն հարազատները պահանջում էին ներկայացնել ձերբակալման հիմքերը։