ԱՄՆ-ում հնարավոր է, որ կարգելեն Բրազիլիայից երկիր մուտք գործել


ԱՄՆ-ում հնարավոր է, որ կարգելեն Բրազիլիայից երկիր մուտք գործել
Մայիս 24 23:23 2020

Associated Press-ը հայտնում է, որ ԱՄՆ-ը հնարավոր է որոշում կայացնի արգելել Բրազիլիայից երկիր մուտք գործել, քանի որ այդ երկիրը համարվում է պանդեմիայով առավել ախտահարված երկիրը Հարավային Ամերիկայում:

Այդ կապակցությամբ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր քաղաքացիներին պաշտպանելու համար: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն արգելել է երկիր մուտքը Մեծ Բրիտանիայից, Եվրոպայից եւ Չինաստանից։ Չորեքշաբթի Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է Բրազիլիայից մուտքն արգելելու հավանականությունը։

Բրազիլիայում գրանցվել է COVID-19-ով վարակվելու ավելի քան 347 000 և մահվան 22 000 դեպք։ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 96 000-ի։