Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր


Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր
Մայիս 24 22:47 2020

Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝  ժամը 19:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 120 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչներ, 36-ամյա Հրանտ Թ.-ի վարած Opel մակնիշի 36 QN 599 համարանիշի և 22-ամյա Արման Հ.-ի վարած Mercedes մակնիշի 36 OX 214 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 26-ամյա Կարուշ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրում բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: