Ավտովարձույթով զբաղվող Hertz խոշորագույն ընկերությունը տնտեսական անկման վերջին զոհերից է


Ավտովարձույթով զբաղվող Hertz խոշորագույն ընկերությունը տնտեսական անկման վերջին զոհերից է
Մայիս 24 20:52 2020

CNN-ը հայտնում է. որ մեքենաների վարձույթով զբաղվող Ամերիկյան Hertz ընկերությունը դիմում է ներկայացրել սնանկ ճանաչվելու համար:

Ընկերությունը, որը գործում է 1918 թվականից և ներկայացուցչություններ ունի աշխարհի 150 երկրներում, կորոնավիրուսի համավարակը հանգեցնում է տնտեսական անկման: 

««Քովիդ-19»-ի ազդեցությունը ճանապարհորդական պահանջների վրա հանկարծակի և կտրուկ էր, ինչի հետևանքով հսկայական անկում է գրանցվել ընկերության եկամտի ապագա ամրագրումների առումով»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: Քանի դեռվարձույթով մեքենաների շուկան չի վերաբացվել անորոշ վիճակը կպահպանվի:

Նշվում է, որ սնանկության այս հայցադիմումը, հավանաբար, ամենահնչեղն է կորոնավիրուսի համավարակով պայմանավորվածների շարքում: