Թուքիայի և Իրանի նախագահները քննարկել են օդային սահմնանները բացելու հնարավորությունը


Թուքիայի և Իրանի նախագահները քննարկել են օդային սահմնանները բացելու հնարավորությունը
Մայիս 24 17:55 2020

Ինչպես հայտնում է  РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի նախագահի կայքին, Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի քննարկել են օդային սահմանները  բացելու հնարավորությունը կորոնավիրուսի պայմաններում:

«Ներկայիս պայմաններում ցամաքային և օդային սահմանների բացումը բժշկական կանոնակարգերին համապատասխան, ինչպես նաև առևտրի վերսկսումը և ապրանքների տեղափոխումը անհրաժեշտություն է»,- ասել է Ռոհանին Էրդողանին

Էրդողանն էլ իր հերթին, ընդգծել է, որ այդ առնչությամբ անհրաժեշտ հրահանգներ կտրվեն:  

Առաջնորդները քննարկել են նաև կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու հարցում տեղեկության և փորձի փոխանակումը՝ ընդգծելով այդ գործընթացի կարևորությունը: