Բրիտանացի հաղորդավարուհին պնդում է, որ ինքնամեկուսացման ընթացքում չի լվացել վարսերը


Բրիտանացի հաղորդավարուհին պնդում է, որ ինքնամեկուսացման ընթացքում չի լվացել վարսերը
Մայիս 24 17:32 2020

Daily Mail լրատվական կայքը հաղորդում է. որ բրիտանացի հաղորդավարուհի Սյուզաննա Կոնստանտինը 6 շաբաթ տևած կարանտինի ընթացքում չի լվացել մազերը փորձարկում կատրելու համար:Փորձարկման նպատակն էր հասկանալ՝ արդյոք ճիշտ են այն պնդումները թե շամպունի մեջ պարունակվում են քիմիական նյութեր, որոնք դուրս են բերում մազերի «բնական յուղը», միաժամանակ նշում են, որ լավագույն տարբերակն առանց շամպունի, պարզապես ջրով վարսերը լվանալն է: Եվ հասկանալ արդյոք մազերը ունակ են ինքնամաքրվելու մի քանի շաբաթ չլվանալուց հետո:

Փորձարկման երրորդ շաբաթվա ընթացքում Կոնստանտինը մազերըլվացել է խնձորի քացախով և լավանդայի յուղով: Որոշ ժամանակ անց աղջիկը հասկացել է, որ վարսերն առողջացել են, ավելի լավ տեսք ունեն: Փորձարկման արդյունքում հաղորդավարուհին համոզվել է, որ մազերի առողջ և խնամված տեսքի համար ամենևին էլ պարտադիր չեն կեղծ գովազդված շամպունները: