Ընկերս այդ ժամանակ ինձ տեղեկացրեց, որ այդ մարդն իրենց մոտ է բնակվում ու խմիչքի հետ սեր ունեցող շատ վատ մարդ է.Գուրգեն Ասատրյան


Ընկերս այդ ժամանակ ինձ տեղեկացրեց, որ այդ մարդն իրենց մոտ է բնակվում ու խմիչքի հետ սեր ունեցող շատ վատ մարդ է.Գուրգեն Ասատրյան
Մայիս 24 14:49 2020

ՀԱԿ անդամ Գուրգեն Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեդալի հակառակ կողմը...

Երբ ապրիլի 24-ին, հասկանալի պատճառներով, ոստիկանները մի տարեց մարդու չթողեցին բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք, լրատվականերն ու «Ֆեյսբուք»-ը նրանից հերոս կերտեցին, իսկ վարչապետը տեղի տվեց հանրության դժգոհությանն ու պահանջին, և, իմ խորին համոզմամբ, սխալ որոշում կայացրեց. ոստիկանության ուղեկցությամբ այդ մարդուն թույլ տրվեց ծաղիկներ խոնահրել բարձունքին։

Ընկերս այդ ժամանակ ինձ տեղեկացրեց, որ այդ մարդն իրենց մոտ է բնակվում ու խմիչքի հետ սեր ունեցող շատ վատ մարդ է, որ երեխաներն անգամ չեն պահում, սակայն այդ օրերին դա բարձրաձայնելն անհնար էր։

Հետո երիտասարդների խմբեր գնացին այդ մարդու տուն, անգամ վարչապետն իր օգնականին ուղղարկեց ու պարզվեց, որ այդ մարդն ապրում է թշվառականի պես, հազար ներեղություն, բայց դա տուն չէր ու նրա կացարանն ավելի շատ զիբիլանոցի նման ինչ որ վայր էր հիշեցնում, իսկ օրվա «հերոսը» ո՛չ անձնագիր ուներ և ո՛չ էլ տասը տարի թոշակ էր ստացել։ Կառավարությունը խոստացավ օգնել, իսկ երիտասարդները հանձն առան վերանորոգել տունն ու գնացին։

Եվ ի՞նչ է այսօր հաստատվում` ընկերոջս մեկ ամիս առաջ ասած խոսքերը։ Ռոբական մի լրատվական քիչ առաջ մի տեսանյութ է հրապարակում, որտեղ այդ մարդը վիրավորանքներ է հնչեցնում վերանորոգող երիտասարդների հասցեին ու նրանց մեղադրում վատ վերանորոգում կատարելու մեջ, իսկ դեմքը փակ մի կին` ներկայանում է նրա աղջիկ ու մեղադրում իշխանություններին ու վարչապետին Փաշինյանին այն նույն կոդերով և բառամթերքով, ինչ այդ օրերին ռոբական շրջանակներն էին ասում։

Հ. Գ. Չեմ հարցնի, թե ո՞ւր էր նրա աղջիկը, երբ իր հայրն անմարդկային պայմաններում էր ապրում, չեմ հարցնի թե ո՞ւր էր, երբ հայրն անձնագիր չուներ ու թոշակ չէր ստանում, ո՞ւր էր, երբ… միայն մեկ բան կասեմ` պետք չէ որևէ մեկին սովորեցնել օգնությանն ու երկիրը ղեկավարել՝ ըստ հասարակական տրամադրությունների»: