Մեգան Մարքլը և արքայազն Հարրին հարսանիքի տարեդարձի կապակցությամբ փոխանակվել են անսովոր նվերներով

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին հարսանիքի տարեդարձի կապակցությամբ փոխանակվել են անսովոր նվերներով
Մայիս 24 00:54 2020

Հարսանիքի երկրորդ տարեդարձի կապակցությամբ Սասսեքսի դուքսը և դքսուհին փոխանակվել են անսովոր նվերներով: Այս մասին հաղորդում է People- ը՝ անանուն աղբյուրների վկայակոչմամբ:

Թագավորական զույգին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ մայիսի 19-ին 35-ամյա արքայազն Հարրին և նրա 38-ամյա կինը՝ Մեգան Մարքլը, միմյանց նվիրել են բամբակյա նվերներ: Ամերիկյան Us Weekly ամսագրի զրուցակիցը հավելել է, որ Մեգանը հուզիչ նամակ է պատրաստել ամուսնու համար, որում նա արտահայտել է իր սերը, մինչդեռ արքայազն Հարրին նրան ուրախացրել է վարդերի փնջով և մատանիով:

«Նրանք սիրում են նվերներ ընտրելիս հետևել ավանդույթներին: Հարսանեկան առաջին տարեդարձը թղթային էր: Մեգանը գրել էր հարսանիքի ելույթը թերթիկի վրա, այն տեղադրել շրջանակի մեջ և նվիրել ամուսնուն », – ասել է People-ի զրուցակիցը: «Այս տարի նրանք փոխանակեցին բամբակյա նվերներ»:

 

Աղբյուրը շեշտել է, որ նրանց նվերները, անկասկած, շատ ստեղծագործական և ռոմանտիկ են եղել:

loading...