Ողջ տրագիկոմեդիան կայանում էր այն բանում, որ շենքում ոչ Քոչարյան կար, ոչ Սերժ Սարգսյան,այնտեղ Նիկոլն էր.Ստեփան Դանիելյան


Ողջ տրագիկոմեդիան կայանում էր այն բանում, որ շենքում ոչ Քոչարյան կար, ոչ Սերժ Սարգսյան,այնտեղ Նիկոլն էր.Ստեփան Դանիելյան
Մայիս 24 00:14 2020

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շուշիի միտինգը մինչև հիմա չեմ մոռանում։ Դա աբսուրդի և մանիպուլյացիայի խորհրդանիշ էր։

Միտինգավորները ոստիկաններով շրջափակված բղավում էին. "Թույլ չենք տա ռոբասերժական թալանչիներին վերարտադրվեն"։ Բնականաբար, նկատի ունեին Արայիկ Հարությունյանին։

Ողջ տրագիկոմեդիան կայանում էր այն բանում, որ շենքում ոչ Քոչարյան կար, ոչ Սերժ Սարգսյան։ Այնտեղ Նիկոլն էր, ով եկել էր Արայիկ Հարությունյանին թագադրելու, սակայն իր անունը տալը տաբու է։

Կրկնեմ, շենքում Նիկոլն էր, բայց պայքարում էին Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ ...։

Բղավողները չէին կարող "հեղափոխության" խորհրդանիշի անունը տալ։ Հեղափոխականը չի կարող մեղադրել հեղափոխականին ..., սա երկակի ստանդարտների, կիսաճշմարտությունների, աբսուրդի ընդամենը մի դրվագ էր, բայց շատ խորհրդանշական։

Ինչու է դա այդպես տպավորվել, որովհետև դա այսօրվա Հայաստանի "քաղաքական պայքարի", "մտածողության" տիպիկ օրինակ էր, ինչը մեզ կանգնեցրել է տրամաբանության փակուղու առջև։ "Մեզ" ասելով նկատի ունեմ կոլեկտիվ հանրությանը։ Միտինգ անողներն էլ մեղավոր չեն, իրենք այս վիճակի զոհերն են, ու ոչ միայն իրենք»։

 



loading...