Արոնյանը պարտվեց Lindores Abbey Rapid Challenge-ի քառորդ եզրափակիչում


Արոնյանը պարտվեց Lindores Abbey Rapid Challenge-ի քառորդ եզրափակիչում
Մայիս 23 19:30 2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակիչում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրան էր: Արագ և կայծակնային շախմատի 5 պարտիաներից հետո Արոնյանը զիջեց 2:3 հաշվով:

Lindores Abbey Rapid Challenge-ը կազմակերպել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար: