«Ե՛վ համաճարակը, և՛ տնտեսական ճգնաժամը նոկդաունի ենթարկեցին երկիրը». Արման Աբովյան


«Ե՛վ համաճարակը, և՛ տնտեսական ճգնաժամը նոկդաունի ենթարկեցին երկիրը». Արման Աբովյան
Մայիս 23 22:15 2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փորձում եմ վերլուծել երկրում ստեղծված իրավիճակը և հասկանում եմ, որ ստեղծվել է աբսուրդին մոտիկ իրավիճակ։
     Իշխանությունը վերջին երկու ամսվա ընթացքում երեք անգամ կտրուկ փոխեց իր կարծիքը տնտեսական իրավիճակի մասին և համավարակի դեմ պայքարելու մոտեցումները։
     Ոիղիղ երկու ամիս առաջ, երբ մենք զգուշացնում էինք, որ մոտենում է ծանրագույն տնտեսական ճգնաժամ, գոյություն ունի լրջագույն վտանգ` կապված աշխարհում համաճարակի տարածման տեմպերի հետ,մեզ ժպտալով պատասխանում էին, որ «ամեն ինչ նորմալ է և խուճապի պատճառ չկա»։ Բայց արի ու տես, որ, ցավոք, և՛ համաճարակը, և՛ տնտեսական ճգնաժամը ուղղակի նոկդաունի ենթարկեցին երկիրը։
     Երբ մեկ ամիս առաջ մենք զգուշացնում էինք, որ արտակարգ դրության ժամանակ պետք է անպայման գործարկել ԳԼՈԲԱԼ հրատապ տնտեսական և սոցիալական միջոցներ, որ մի կերպ փրկենք մարդկանց աշխատատեղերը, մեզ ասում էին, որ մշակված են բազմաթիվ «սոցիալական ծրագրեր», որոնք միտված են իրավիճակը թեթևանցնելու։ Մենք ստացանք լիքը ծրագրեր` ամպագոռգոռ նպատակներով և ... մարդկանց հուսահատություն, սոցիալական ծանրագույն իրավիճակ և կրկին հուսահատություն։
     Երբ մի քանի օր առաջ մենք պահանջեցինք, որ օրինակ բժշկական դիմակների գները պետք է կտրուկ նվազեցնել վարչարարական մեթոդներով և դրա հետ մեկտեղ անվճար դիմակներով ապահովել սոցիալապես խոցելի խմբերի մարդկանց, մենք ստացանք պատասխան` դե շուկան է թելադրում գները և «վաբշե» դիմակների համաշխարհային գները աճել են։
     Դե վերջում, մեզ բոլորիս «ուրախացրին» կրկին` հայտարարելով, որ համաճարակի դեմ պայքարը «ապակենտրոնանում է» և այսուհետ ամեն քաղաքացի ինքն է պատասխանատու իր համար։ Օք, դե ուրեմն` կարելի է հասկքնալ, որ պետական ապարատը իր վրայից դնում է պատասխանատվությունը քաղաքացու վրա`դրանով, փաստորեն, վկայելով, որ ճգնաժամային կառավարումը համավարակի պայմաններում ուղղակի տապալվել է։
     Ասածս ինչ է... ըստ էության նույնը, ինչ ասել ենք ամիսներ առաջ: Ասողին լսող է պետք. ո՛չ ավել, ո՛չ պակաս»։



loading...