Էրեբունի ԲԿ ծննդատանը 580 և 900 գր քաշով ծնված երկվորյակները 90 օր ծննդատանը մնալուց հետո դուրս են գրվել


Էրեբունի ԲԿ ծննդատանը 580 և 900 գր քաշով ծնված երկվորյակները 90 օր ծննդատանը մնալուց հետո դուրս են գրվել
Մայիս 23 21:27 2020

Էրեբունի ԲԿ ծննդատանը ծնվել է 580 գրամ քաշով աղջիկ։ Երկվորյակ քույրը ևս փոքր էր ծնվել՝ 900 գրամ։ 90 օր ծննդատանը մնալուց հետո նրանք երջանիկ մայրիկի հետ դուրս են գրվել։ Այս մասին տեղեկացնում են Էրեբունի ԲԿ-ից։

 

Փոքրիկները ծնվել էին ժամանակից բավական շուտ, քանի որ հղիի մոտ առաջացել էին առողջական խնդիրներ։ Մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը կնոջ կյանքը փրկելու համար ստիպված էր ժամանակից շուտ կատարել կեսարյան հատումը։ Անհաս նորածինները տեղափոխվել էին նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ էլ պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ 90 օր բժիշկները պայքարել էին նրանց կյանքը պահպանելու համար։