«Էլի արժեքային բախման մասին»․ Սմբատ Գոգյան

«Էլի արժեքային բախման մասին»․ Սմբատ Գոգյան
Մայիս 23 20:24 2020

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Չի կարող աշխատանքի գնահատական լինել աշխատանքային ուղղաձիգ հարաբերությունում իրենից ներքև գտնվող (ով կախված է վարածդ քաղաքականությունից) մարդու կարծիքը: Սա տարրական էթիկայի հարց է:

Վերջին ամիսներին ատենախոսություն պաշտպանած կամ մոտակա ամիսներին պաշտպանել պատրաստվող հայցորդներն ու ասպիրանտները ենթագիտակցաբար կարող է հավատան, որ ինձանից վարչական կախման վտանգի տակ են և ինձ համար անթույլատրելի է, որ նրանք ինձ աջակցություն հայտնեն:

Նմանատիպ իրավիճակում են ռեկտորներն ու առավել ևս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնց մեծ մասը մոտակա ամսիներին մասնակցելու է ռեկտորի ընտրություններին:

Հ․ Գ. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը»։

loading...