Գյումրիում վերսկսվեց Հայաստանի առաջնությունը


Գյումրիում վերսկսվեց Հայաստանի առաջնությունը
Մայիս 23 18:51 2020

Մոտ երկու ամսվա դադարից հետո վերսկսվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  18-րդ տուրի շրջանակներում Գյումրու «Շիրակ»-ը քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց «Լոռի»-ին: Վանաձորյան ակումբին հաջողվեց խաղի հաշիվը բացել 39-րդ րոպեին: Աչքի ընկավ Մազյերոն: Երկրորդ կեսում «Լոռի»-ի կազմում աչքի ընկավ Արման Մկրտչյանը, իսկ «Շիրակ»-ին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել: Գոլն իր ակտիվում գրանցեց Մորի Կոնեն: «Շիրակ»-«Լոռի»` 1:2:

 

Հաջորդիվ կկայանա նաև «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպում: Մայիսի 24-ին «Ալաշկերտ»-ը կմրցի «Նոա»-ի, իսկ մայիսի 25-ին կկայանա «Արարատ»-«Ուրարտու» հանդիպումը:



loading...