Ինչո՞ւ Ստալինն այդպես էլ չմասնակցեց իր մոր թաղման արարողությանը


Ինչո՞ւ Ստալինն այդպես էլ չմասնակցեց իր մոր թաղման արարողությանը
Մայիս 23 18:40 2020

1937թ.-ին բոլորի համար անսպասելի ձևով մահացավ Իոսիֆ Ստալինի մայրը՝ Եկատերինա Ջուգաշվիլին, սակայն նրա սիրելի ու, ինչպես նա էր անվանում, լսող որդին այդպես էլ չմասնակցեց մոր թաղման արարողությանը. ո՞րն էր դրա պատճառը։ 

 

Սկսենք նրանից, որ Ստալինը միշտ փորձում էր ուշադիր լինել իր մոր հանդեպ։ Այդ տարիներին նա որոշեց Եկատերինային բերել Կրեմլ ու խնդրել, որ մնա իրենց տանը ու չվերադառնա Վրաստան, սակայն Եկատերինան այդպես էլ չհամաձայնվեց ու չմնաց որդու ապաստարանում։ Նա վերադարձավ Վրաստան, որտեղ էլ հենց ընդամենը մի քանի տարի անց ուժեղ հիվանդացավ ու 79 տարեկան հասակում մահացավ։ 

Այդ ժամանակ էր, որ Ստալինը պետք է որոշում կայացնել՝ մեկնե՞լ նրա թաղման արարողությանը, թե՞ ոչ։ Արդյունքում Ստալինը որոշեց չմեկնել ու իր փոխարեն ուղարկեց իր ենթականերին, ովքեր Ստալինի կողմից ընդամենը մի ծաղկեպսակ տարան, որի վրա գրված էր. «Թանկագին ու սիրելի մայրիկին իր որդուց՝ Իոսիֆ Ջուգաշվիլիից»։ Սակայն ի՞նչն էր ընդամենը ծաղկեպսակով թաղմանը «ներկայանալու» պատճառը։ 

Պատմաբանները փորձում են որոշման արմատները փնտրել զբաղվածության մեջ՝ նշելով, որ այդ տարիները Ստալինի սկսած ռեպրեսիաների տարիներն էին, ու նա չէր կարող նման պատասխանատու պահին լքել երկիրը, քանի որ նրա յուրաքանչյուր որոշում կարող էր շրջվել իր դեմ։ Սակայն այս ամենին հակասում է այն, որ Ստալինը իր տնօրինության տակ սեփական ինքնաթիռների մի ամբողջ շարք ուներ ու շատ արագ կարող էր մեկնել այդ արարողությանն ու վերադառնալ։

Այս հարցի պատասխանը, կարծես, տալիս է Ստալինի դուստրը՝ Սվետլանան։ Նա նշում է, որ իր հայրը մինչև կյանքի վերջ այդպես էլ վախենում էր իր մորից։ Բանն այն է, որ պատմաբանները նշում են, որ Ստալինի մայրը փոքր ժամանակ ծեծում էր նրան, ու տղան այդպես էլ չէր կարողանում հաղթահարել իր տրավման ու մոր կոպիտ վերաբերմունքը։ Նա վստահ էր, որ մայրը, եթե բավականաչափ սիրեր իրեն, այդպես չէր վարվի։ Նրա թաղման արարողությանը չներկայանալը կարծես յուրատեսակ վրեժխնդրության միջոց լիներ ծնողից։ 

Հետաքրքրական է, որ ԽՍՀՄ առաջնորդը ոչ միայն ինքը չմեկնեց, այլ նաև իր երեխաներին արգելեց մասնակցել այդ արարողությանը։ Մի հետաքրքիր հանգամանք ևս․ Ստալինի մայրն իր հուշերից մեկում նշում էր, որ իր սիրելի որդին այն մարդն է, ում մանկության նկարն անգամ միշտ իր ծոցագրպանում է պահվում։ Նա վստահ էր, որ որդին աղի արտասուք է թափելու իր գերեզմանին։ Կնոջ պատկերացումները որդու մասին այդպես էլ չարդարացան։ 



loading...