Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոքները հետ են վերցնում


Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոքները հետ են վերցնում
Մայիս 23 17:34 2020

 

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Տեղեկացնում եմ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ այսօր Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է դիմում՝ նշված վերաքննիչ բողոքները հետ վերցնելու վերաբերյալ:

Հ.Գ. 12 ամսվա ընթացքում սույն գործով ներկայացվել էին երկու անձնական երաշխավորության միջնորդություններ, երկուսը իրավական տեսանկյունից անհերքելի է, որ ենթակա էին բավարարման: Երկուսի վերաբերյալ վերաքննիչ բողոքները մակագրվում են 18 դատավորներից հենց Արմեն Դանիելյանին...»։