Մոսկվայի «Ալֆա բանկում» տղամարդը պատանդներ է վերցրել. նա սպառնում է պայթեցնել շենքը (տեսանյութ)


Մոսկվայի «Ալֆա բանկում» տղամարդը պատանդներ է վերցրել. նա սպառնում է պայթեցնել շենքը (տեսանյութ)
Մայիս 23 17:05 2020

Հանցագործը, նախնական տվյալների համաձայն, պատանդ է վերցրել առնվազն հինգ մարդու Մոսկվայի «Ալֆա բանկի» գրասենյակում և սպառնում է պայթեցնել բանկը: Այս մասին ТАСС-ին հաղորդել է արտակարգ իրավիճակների ծառայությունում գտնվող աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ հանցագործը կրում է սև բաճկոն և սպորտային վարտիք. նա սև դիմակով է:

«Նրա ձեռքին կա դեղին պայուսակ, նրա վստահեցմամբ՝ ներսում պայթուցիկ սարքով»,- հայտնել է աղբյուրը:

Իրավապահները բանակցություններ են վարում չարագործի հետ:

Ներկայումս, ըստ աղբյուրի, տեղում աշխատում են օպերատիվ բոլոր ծառայությունների ներկայացուցիչները: Դեպքի վայրում է Ռուսաստանի Գվարդիայի հատուկ արագ արձագանքման ջոկատը:

Մոսկվայի տրանսպորտի տեղեկատվական կենտրոնը հաղորդել է արտակարգ իրավիճակի տարածքում երթևեկության արգելափակման մասին: