81 արձանագրություն է կազմվել տաքսիների, երթուղային տաքսիների,ավտոբուսների եւ տրոլեյբուսների նկատմամբ. չի տուգանվել միայն մետրոն

81 արձանագրություն է կազմվել տաքսիների, երթուղային տաքսիների,ավտոբուսների եւ տրոլեյբուսների նկատմամբ. չի տուգանվել միայն մետրոն
Մայիս 23 16:48 2020

Ոստիկանությունն արդեն 81 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել ուղեւորափոխադրում իրականացնողների նկատմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։ 

81-ից 34-ը կազմվել է տաքսիների նկատմամբ, 32՝ երթուղային տաքսիների նկատմամբ, 15-ը՝ երթուղային ավտոբուսների եւ տրոլեյբուսների նկատմամբ։ Մետրոների նկատմամբ արձանագրություն չի կազմվել։

Ոստիկանության պաշտոնյայի խոսքով՝ տուգանվում են ոչ թե վարորդները, այլ տնտեսվարողները։ Տուգանքի չափը կազմում է 100-ից 300 հազար դրամ։ Ոստիկանության ծառայողը նախ պահանջում է շտկել խախտումը, սակայն դա չի ազատում վարչական պատասխանատվության։ Եթե վարորդը պահանջը չկատարի, անձնապես պատասխանատվության կենթարկվի, հնարավոր է անգամ վարչական ձերբակալման ենթարկվի։

loading...