«Գումարը չի կարող կյանք գնել». ի՞նչ են ասել հայտնի մարդիկ մահվանից առաջ


«Գումարը չի կարող կյանք գնել». ի՞նչ են ասել հայտնի մարդիկ մահվանից առաջ
Մայիս 23 16:35 2020

Մահվանից առաջ համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ զերծ չեն մնացել ազդեցիկ մտքեր արտահայտելուց։ Առաջարկում ենք ծանոթանալ նրանց ամենաազդեցիկ մտքերին, որոնք մինչ օրս դաջվել են պատմության էջերում։ 

 

1. Բոբ Մառլի

Երաժշտական կյանքը վառ գույներով լցրած հայտնի երգիչը մահվանից առաջ ասել է. «Գումարը չի կարող կյանք գնել»:

2. Լեոնարդո դա Վինչի

Իր նկարներով նկարչության մեջ հեղափոխություն առաջացրած առեղծվածային նկարիչը շունչը փչելուց առաջ ասել է. «Ես վիրավորել եմ Աստծուն ու մարդկանց, որովհետև իմ աշխատանքները չեն հասել այն որակին, որին պետք է հասնեին»:

3. Լյուդվիգ Վան Բեթհովեն

Կոմպոզիտորն, ում անգամ չխանգարեց լսողության բացակայությունը, մահանալուց առաջ նշել է. «Ծափահարե՛ք, ընկերնե՛ր: Կատակերգությունն ավարտված է»:

4. Ջեք Դենիել

Դենիելը մինչև վերջին շունչը չի դադարել մտածել խմելու մասին՝ նշելով. «Եվս մեկ բաժակ, խնդրում եմ»:

5. Ալֆրեդ Հիչքոք

Հիչքոքը փիլիսոփայում էր անգամ մահվան ճիրաններում՝ ասելով. «Երբեք չես կարող իմանալ՝ ինչպիսի՞ն է ավարտը: Պետք է մահանաս, որպեսզի իմանաս, թե ինչ է իրականում տեղի ունենում մահվանից հետո: Չնայած կաթոլիկներն ունեն իրենց հույսերը»:

6. Պաբլո Պիկասո

Գույներն ու դեմքերը խառնող նկարիչը մահվանից առաջ չի մոռացել ցուցումներ տալ. «Խմեք ինձ համար, խմեք առողջությանս համար. գիտե՞ք՝ ես էլ չեմ կարողանում խմել»:

7. Մարի Անտուանետա

Ֆրանսիայի թագուհին, որին մեղադրում էին դավաճանության մեջ, գլխատվելուց առաջ կանգնել է դահիճի ոտքին ու ասել. «Կներե՛ք պարոն, ես դիտմամբ չեմ արել դա»:

8. Ուինսթոն Չերչիլ

Կոմայի մեջ ընկնելուց, ապա 9 օր հետո մահանալուց առաջ Չերչիլն ասել է. «Այնքան եմ ձանձրացել այս ամենից»:

9. Վիրջինիա Վուլֆ

Ազդեցիկ գրական ձեռագրով այս կինը ինքնասպանությունից առաջ նամակ էր գրել իր ամուսնուն, որտեղ գրված էր. «Չեմ կարծում, որ երկու մարդիկ միասին այնքան երջանիկ են եղել, որքան մենք»:

10. Լուիս Քերոլ

Ալիսային կերտած ու բոլորիս հրաշքների աշխարհ տեղափոխած գրողը մահվանից առաջ բարկացել է. «Տարեք այս բարձերը: Այլևս դրանց կարիքը չունեմ»:

11. Կոմպոզիտոր Էդվարդ Գրիգ

Կոմպոզիտոր Էդգար Գրիգը չի մոռացել մահանալուց առաջ ափսոսանք հայտնել. «Դե, ինչ արած, եթե դա անխուսափելի է»: