Ինչո՞ւ չի կարելի երեխային անվանել մահացած բարեկամի կամ էլ ծնողի անունով

Ինչո՞ւ չի կարելի երեխային անվանել մահացած բարեկամի կամ էլ ծնողի անունով
Մայիս 23 16:07 2020

Սնահավատ ծնողները մշտապես իրենց երեխաների համար առանձնահատուկ անուններ են փնտրում: Սա անում են նրա համար, որ երեխան այդ անվան հետ ապագայում խնդիրներ չունենա:

 

Անուն՝ վաղ մահացածի պատվին

Կասկածամիտ մարդիկ վստահ են, որ նորածնին պետք չէ անվանել նոր մահացած մարդու պատվին: Ըստ նրանց տեսության՝ այդ անունը մեծ ազդեցություն է ունենում երեխայի ապագայի ճիշտ զարգացման վրա:

Սա վերաբերում է նաև այն դեպքին, երբ երեխայից առաջ ծնվել է մեկ այլ երեխա և մահացել: Կարծիք կա, որ այդ երեխաներն իրենց ողջ կյանքի ընթացքում տանելու են այդ անվան դժբախտությունները: 

Տատիկ-պապիկի անուններ 

Սա մեկ այլ արգելք է: Հայաստանում տարածված է առաջին ծնված երեխային տալ տղայի մոր կամ հոր անունները: Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է ու իր ուրույն տեղն ունի այս աշխարհում: Լինում են դեպքեր, երբ երեխաները մեծանում և սկսում են չսիրել իրենց անունը՝ համարելով դրանք կա՛մ ոչ ժամանակակից, կա՛մ ուղղակի չեն սիրում:

loading...