Հյուսիսային պողոտայում «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու համար Կառավարությունը տրամադրել է ավելի քան 37 մլն դրամաշնորհ


Հյուսիսային պողոտայում «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու համար Կառավարությունը տրամադրել է ավելի քան 37 մլն դրամաշնորհ
Մայիս 23 16:02 2020

ՀՀ կառավարության այս տարվա կապիտալ ծրագրերի շրջանակում գործադիրի վերջին նիստին  հաստատվել է մշակութային մի շարք կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականացման փաթեթը, որն առաջարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: 

Այդ նպատակով վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի կրթության ոլորտի բյուջետային ծախսերում և խնայված միջոցներից հատկացվել շուրջ 422 մլն դրամ մի շարք հուշարձանների բարեկարգման աշխատանքներին:

Այդ որոշման շրջանանկներում նախատեսված է Հյուսիսային պողոտայում տեղադրել Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը:

Ըստ որոշման՝ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման աշխատանքների համար նախատեսվում է ավելի քան 37 մլն դրամ «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով: