Արգիճի գետի ափին հայտնաբերվել են առանց ձկների 3 հատ ձկնորսական ցանց և ռետինե նավակ․ հարուցվել է վարչական վարույթ

Արգիճի գետի ափին հայտնաբերվել են առանց ձկների 3 հատ ձկնորսական ցանց և ռետինե նավակ․ հարուցվել է վարչական վարույթ
Մայիս 23 15:47 2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության և Գեղարքունիքի տարածքային բաժինների  աշխատակիցները ս.թ. մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզի «Քարաձի» կոչվող սարատեղիի հարևանությամբ՝ Արգիճի գետի երկայնքով իրականացրած շրջայցի ընթացքում գետափին հայտնաբերել են առանց ձկների 3 հատ ձկնորսական ցանց և ռետինե նավակ, որոնք պատկանել են Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ Վ.Մ.-ին: Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Նավակը և ցանցերը առգրավված են:

Հարուցվել է վարչական վարույթ:

loading...