Իսահակ Սպրեգ՝ բոլոր ժամանակների ամենանիհար տղամարդը


Իսահակ Սպրեգ՝ բոլոր ժամանակների ամենանիհար տղամարդը
Մայիս 23 15:37 2020

Մեր օրերում շատ կանայք են տառապում նիհարելու խնդրով ու անում ամեն բան օրեցօր ավելի իդեալական կառուցվածք ունենալու համար։ Սակայն դժվար կլինի հավատալ, որ 19-րդ դարում ապրում էր Իսահակ անունով մի տղամարդ, ով այլևս չգիտեր ինչպես վարվել իր ամեն օր ավելի նիհարող մարմնի հետ։ Որքա՞ն էր կշռում տղամարդն, ու ինչպե՞ս դասավորվեց նրա տարօրինակ կյանքը։ 

 

Իսահակ Սպրեգը ծնվել է 1842թ.-ին։ Մանուկ Իսահակը սովորական երեխա էր, ով իր արտաքինով ոչնչով չէր տարբերվում մնացած բոլոր երեխաներից, սակայն ամեն բան փոխվեց, երբ դեռահասության տարիներին Իսահակը դադարեց գիրանալուց։ Նա ուտում էր մեծ չափաբաժիններով, սակայն դա ոչ մի կերպ չէր օգնում նրան ավելի գեր դառնալ։ 

Այդ ժամանակ էր, որ ծնողները հասկացան՝ իրենց տղան տարբերվում է բոլորից, ու նրա օրգանիզմը լրիվ այլ կերպ է աշխատում։ Նորմալ չէր, որ 168 սմ հասակ ունեցող տղամարդը կշռում էր ընդամենը 40 կիլոգրամ։ Նա այլևս չգիտեր ինչով զբաղվել ու չգիտեր ինչ աշխատանք գտնել, որը հարմար կլիներ իր մարմնակազմությանը։ Սակայն Իսահակի կյանքը փոխվեց, երբ մի օր գնաց կրկես՝ ներկայացում նայելու։ 

Կրկեսի հենց մուտքի մոտ աշխատակիցները նկատեցին Իսահակին։ Նա առաջարկ ստացավ կրկեսում աշխատելու՝ որպես ունիկալ արտաքինով տղամարդ ու սիրով համաձայնվեց, որովհետև հնարավորություն էր ստեղծվել վերջապես պատշաճ գումար աշխատելու։ Բավական կարճ ժամանակահատվածում Իսահակը բավական գումար վաստակեց։ Նրա ներկայացումների ընթացքում նա հիմնականում ահռելի չափսերի մրգեր էր ուտում ու ցույց տալիս, թե որքան լավ է դիմակայում իր օրգանիզմը սննդի ահռելի չափաքանակին։ 

Իսահակի օրգանիզմում պարզապես նյութափոխանակությունը շատ արագ էր ընթանում, և ժամանակի ընթացքում նա անգամ չէր էլ պատրաստվում ինչ-որ բան փոխել, քանի որ հենց իր նիհարությունն էր դարձել իր գոյատևման միակ միջոցը։ Իսահակն իր կյանքի ընթացքում հասցրեց ամուսնանալ, այն էլ՝ 2 անգամ։ Նրա երկու կանայք էլ, սակայն, չհանդուրժեցին տղամարդուն, քանի որ նա հարբում էր ու սիրում էր խաղադրույքներ կատարել։ Նրան համարում էին խաղամոլ ու հարբեցող։ 

Շատերը նրա արտաքինից չէին էլ պատկերացնում, որ նա այդպիսի վատ սովորությունների տեր է, բայց փաստը մնում է փաստ, որ արտաքինը միշտ էլ կարող է խաբուսիկ լինել։ 



loading...