Ռոհանին հայտնել է Իրանում կորոնավիրուսի պատճառով փակված կրոնական վայրերի և թանգարանների վերաբացման մասին


Ռոհանին հայտնել է Իրանում կորոնավիրուսի պատճառով փակված կրոնական վայրերի և թանգարանների վերաբացման մասին
Մայիս 23 15:26 2020

Tasnim-ը փոխանցում է, որ Իրանում երկուշաբթի օրվանից հավատացյալների համար իրենց դռները կբացեն կրոնական սրբավայրերը։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ COVID-19 համավարակի բռնկման պատճառով սրբավայրերի փակվելուց հետո,  մեկ ամիս անց ուխտագնացները կկարողանան սրբավայրեր այցելել արեւածագից մինչեւ արեւամուտ։ 

Իրանի նախագահը նշել է նաև, որ կրոնական սրբավայրերը պատրաստակամություն են հայտնել բացելու իրենց դռները, սակայն առայժմ թույլատրված չեն միաբանական աղոթքները:

Ռոհանին հավելել է, որ ուխտագնացները պետք է հետեւեն առողջության պաշտպանության հրահանգներին եւ սրբավայրերում չափից ավելի երկար չպետք է մնան:

Նա նաեւ հայտնել է, որ երկրում թանգարանները կբացվեն արդեն շաբաթ,  միաժամանակ մզկիթների եւ առեւտրի կենտրոնների բացման ծրագրերը դարձյալ կքննարկեն հաջորդ շաբաթ: