Շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում


Շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում
Մայիս 23 15:10 2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարավից ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, մայիսի 23-25-ին հատկապես կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր օդերևութաբանական երևույթ։
     Երևանում և Արարատյան դաշտում քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է մայիսի 24-25-ին, 20-22մ/վրկ։
     ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»