Մայիսի 25-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթները

Մայիսի 25-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթները
Մայիս 23 15:15 2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

«Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասվում է  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

loading...