Ռեզինե տղան, կապույտ դեմքով տղամարդը և այլք. մոլորակի ամենատարօրինակ 5 մարդիկ

Ռեզինե տղան, կապույտ դեմքով տղամարդը և այլք. մոլորակի ամենատարօրինակ 5 մարդիկ
Մայիս 23 14:46 2020

Մեր մոլորակը, ամեն դեպքում զարմանալի է։ Խոսքը ոչ միայն խորհրդավոր վայրերի, գեղեցիկ քաղաքների, բնապատկերների մասին է, այլև ֆենոմենալ մարդկանց, որոնք հակադարձում են ֆիզիկայի կանոններին, կոտրում են կարծրատիպեր։ Նման մարդկանց նայելիս՝ ֆանտաստիկ ֆիլմերը այնքան էլ հետաքրքիր չեն թվում։

 

 

Ռեզինե տղա

Նման կեղծանուն ստացել է աշխարհում ամենաճկուն մարդը, ով գրանցված է Գինեսի գրքում։ Նա Ջասպրիտ Սինգհ Կալրան է։ Նա հակադարձում է անատոմիայի բոլոր կանոններին՝ գլուխը 180 աստիճան շրջելով և անհավանական դիրքեր ընդունելով։ Նա այս ամենն այնքան հեշտությամբ է կատարում, որ նման վիճակում ունակ է լինում երկար ժամանակ մնալու։

 

Կապույտ դեմք

Պատկերացրեք, որ գոյություն ունի իրական մարդ, ում դեմքը դերմատիտի երկարատև բուժման արդյունքում կապտավուն երանգ է ստացել։ Խոսքը գնում է Կալիֆորնիայի 57-ամյա բնակիչ Փոլ Կարասոնի մասին։ Նա բուժվում է 43 տարեկանից սկսած և ընդունում է հատուկ դեղամիջոցներ, որոնք հանգեցրել են դեմքի գույնի անդառնալի փոփոխության։

 

Կեղտոտ մարդ

Իրանի բնակիչ Ամու Հաջին չի լողացել 60 տարի շարունակ։ Տղամարդը վստահ է, ո եթե լոգանք ընդունի, ապա անպատճառ կհիվանդանա, այդ իսկ պատճառով ջրի չի դիպչում և բոլորից մեկուսացված տան մեջ է ապրում։ Երիտասարդ տարիքում Հաջիի հետ տհաճ դեպք է պատահել, որից հետո էլ նա այսպիսի որոշում է կայացրել։ Ամու Հաջին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։

 

Ուժեղ մարդ

Ջեյք Շելենսչլյագերը դեռ դեռահաս է, սակայն բնությունը նրան անասելի ուժով է օժտել, որը նա օգտագործում է և նվիրվել է սպորտին։ Ջեյքը զբաղվում է փաուերլիֆթինգով և կարողանում է սեփական քաշը գերազանցող քաշ բարձրացնել։ Նա այս տարիքում ռեկորդներ է գրանցում. իսկ ի՞նչ կարելի է նրանից սպասել տարիներ անց։

 

Համակարգչային հիշողություն

Ջիլ Փրայսը հիշում է ամեն ինչ, ինչ իր հետ տեղի է ունեցել մեկ րոպե, մեկ օր, մեկ տարի թե տասը տարի առաջ։ Նրա հիշողությունը սարքավորման նման հավաքում է ողջ ինֆորմացիան և պահպանում ենթագիտակցության մեջ։ Այս ունակությունը կնոջ մոտ զարգացել է 12 տարեկանից, և այժմ Ջիլին նավանում են աշխարհում լավագույն հիշողությունն ունեցող մարդ։

loading...