Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք
Մայիս 2314:152020
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 728 դեպք՝ նախօրեին վարակակիրներն ավելացել են 5-ով։ Համաձայն StopCov կայքի տվյալների՝ ապաքինվել է 509 քաղաքացի, մահացել` 12 հիվանդ: Կարանտինում է գտնվում 3 259 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 323 պացիենտ: