Կապանում «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ սահել դեպի մոտակա ձորակը․ կան տուժածներ

Կապանում «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ սահել  դեպի մոտակա ձորակը․ կան տուժածներ
Մայիս 23 11:32 2020

Մայիսի 22-ին, ժամը 22։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լենգրուպա թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Ա․, ծնված 1994 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հավածից և մոտ 2 մ սահել  դեպի մոտակա ձորակը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Թաթուլ Ա․-ին (ծնված 1993 թ․)․ տուժածները տեղում ստացել են համապատասխան օգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

loading...